Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում թմրանյութերից օրեկան 2 մարդ է մահանում

Հայաստանում թմրանյութերից օրեկան 2 մարդ է մահանում

Այսօր «Հայացք» ակումբում տեղի է ունեցել քննարկում՝ կապված Հայաստանում թմրանյութերի տարածվածության ու օգտագործման հիմնախնդրի հետ։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության խորհրդի անդամ Վահան Դիլանյանը և ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ու «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները։


Վահան Դիլանյանը նշել է, որ դեղատներում վաճառվում են դեղեր, որոնք թմրանյութեր պատրաստելու միջոց են հանդիսանում։ Նա նաև հավելել է, որ ըստ կատարված ուսումնասիրությունների՝ թմրանյութերից Հայաստանում օրական միջինը մահանում է 2 մարդ։


«Ժառանգության» ներկայացուցիչը նշել է, որ չի կարող լինել առողջ հասարակություն, եթե երիտասարդության մեջ միտում կա դեպի թմրանյութերն ու հոգեմետ դեղերը։ ՀՅԴ ներկայացուցիչն էլ ավելացրել է, որ եթե նախկինում Հայաստանը թմրամիջոցների տարանցիկ երկիր էր, ապա այժմ դրանք նաև լայն օգտագործում են գտել։


ՕԵԿ ներկայացուցիչն էլ նշել է, որ 2009թ ԱԱԽ-ն ընդունել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը, որը 84 միջոցառում է նախատեսում։ Բանախոսները համաձայնել են, որ թմրադեղերի տարածման դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի շատ միջոցներ ներդնել։

Սկզբնաղբյուր. 7օր.ամ
Աղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ